Նախագահ. ԵՄ-ն կարեւոր դերակատարում ունի ՀՀ արտաքին կապերում - Mediamax.am

13128 դիտում

Նախագահ. ԵՄ-ն կարեւոր դերակատարում ունի ՀՀ արտաքին կապերում


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Եվրամիության հետ վերջին շփումների ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ ԵՄ-ն ՀՀ արտաքին հարաբերություններում ունի կարեւոր դերակատարում:

Այս մասին նախագահն ասել է Երեւանում ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Վալտեր Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, որի կազմում են Բրյուսելում հավատարմագրված ԵՄ քսանութ երկրներից դեսպաններ եւ կոմիտեի ներկայացուցիչներ:

 

Վալտեր Սթիվենսն ասել է, որ ԵՄ-ն մեծ կարեւորություն է տալիս Արեւելյան գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին եւ ուրախ է, որ Հայաստանը նախաստորագրել է ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ միանգամայն հնարավոր է ԵՄ-ի հետ կնքել համաձայնագիր եւ զարգացնել փոխգործակցություն՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ:

 

Եվրամիության պաշտոնյան շեշտել է, որ ԵՄ կողմից Արեւելյան գործընկերության շրջանակում իրականացվող քաղաքականությունն ուղղված չէ որեւէ մեկի դեմ:

 

Պատվիրակության այցի նպատակն է քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները՝ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի լույսի ներքո, տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաեւ անդրադառնալ Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի օրակարգային հարցերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին