Կայացել է Նալբանդյանի եւ Մայիլյանի առաջին հանդիպումը - Mediamax.am

12346 դիտում

Կայացել է Նալբանդյանի եւ Մայիլյանի առաջին հանդիպումը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի իր պաշտոնակից Մասիս Մայիլյանի հետ:

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով նրան, հաղորդել է ՀՀ ԱԳՆ-ից:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարեւորել են Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարների միջեւ պարբերական հանդիպումների անցկացումը: Նրանք

մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին