Նազարյանն ու Պեշկեն խոսել են Հայաստան-ԵՄ կապերի մասին - Mediamax.am

12794 դիտում

Նազարյանն ու Պեշկեն խոսել են Հայաստան-ԵՄ կապերի մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանն ու Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեն այսօր Երեւանում քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման հեռանկարները։

Նազարյանն ու Պեշկեն քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շուրջ։

 

Կողմերն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հաղորդել են Հայաստանի ԱԳՆ-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին