Աշոտյանը քննարկել է «Ադրբեջանական լվացքատան» թեման - Mediamax.am

11643 դիտում

Աշոտյանը քննարկել է «Ադրբեջանական լվացքատան» թեման


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը:

Այս մասին Արմեն Աշոտյանն ասել է հոկտեմբերի 9-ին Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի, Բունդեսթագի պատգամավորներ Հարթմուտ Քոշիկի եւ Շտեֆան Մայերի հետ հանդիպմանը:

 

Խոսելով հայ-գերմանական երկկողմ կապերի մասին, հանձնաժողովի նախագահը  պատրաստակամություն է հայտնել գործադրել անհրաժեշտ ջանքեր՝ նորընտիր Բունդեսթագի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:

 

Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

 

Նա անդրադարձել է նաեւ «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումներին եւ նշել, որ անհրաժեշտ է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն՝ միջազգային եւ ազգային խորհրդարանների հեղինակությունը կոռուպցիոն սկանդալներից զերծ պահելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին