Կարեն Կարապետյանը հանդիպել է Իրանի նախագահին - Mediamax.am

14349 դիտում

Կարեն Կարապետյանը հանդիպել է Իրանի նախագահին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Թեհրանում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։

«Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան Իրանի հետ ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- վարչապետի խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Հասան Ռոհանին ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը:

 

Զրուցակիցները կարեւորել են էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում, «Սյունիք» եւ «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումն ու ընդլայնումը:

 

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւոր երաշխիքներից է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին