ՌԴ եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները Երեւանում են - Mediamax.am

9065 դիտում

ՌԴ եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները Երեւանում են


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներ Ալեքսանդր Բաստրիկինին եւ Իվան Նոսկեւիչին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը խրախուսում է տարբեր ոլորտներում գործընկեր երկրների պետական կառույցների միջեւ մասնագիտական սերտ շփումներն ու փորձի փոխանակումը: Նա Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստի ձեւաչափը փոխգործակցության լավ հարթակ է համարել:

 

Նիստի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է խրախուսել համագործակցությունը ու համատեղ կարեւորություն ունեցող մի շարք ուղղություններով փորձի փոխանակում իրականացնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին