Երեւանն ու Դելին մտադիր են խորացնել կապերը բոլոր ոլորտներում - Mediamax.am

12790 դիտում

Երեւանն ու Դելին մտադիր են խորացնել կապերը բոլոր ոլորտներում


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար:

Այս մասին նախագահն ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը:

 

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ իր այցելությունը նոր շունչ կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը:

 

Անդրադառնալով տնտեսական կապերին՝ նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է նպաստավոր պայմաններ ապահովել հնդկական ընկերությունների գործունեության համար:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին Հնդկաստանի համար անարգել մուտք կապահովի դեպի այդ հսկայական շուկա:

 

Հնդկաստանի վարչապետն էլ նշել է, որ եվրասիական տարածքում Հայաստանը Հնդկաստանի վստահելի եւ կարեւոր գործընկերն է: Նա հիշեցրել է, որ հայ վաճառականները առաջիններից էին, որ եկան Հնդկաստան եւ խթանեցին առեւտրային կապերը Հնդկաստանի ու տարբեր երկրների միջեւ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին