Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Իսրայել - Mediamax.am

12431 դիտում

Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Իսրայել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 6-ից 7-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ եւ արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։

ԱԳՆ-ից հաղորդում են, որ նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին