Էդուարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի Կնեսետի փոխխոսնակին - Mediamax.am

8627 դիտում

Էդուարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի Կնեսետի փոխխոսնակին


Թալի Պլոսկովը եւ Էդվարդ Նալբանդյանը
Թալի Պլոսկովը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայ-իսրայելական հարաբերությունների զարգաման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը, մշակութային շփումների աշխուժացումն ու զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցեր են քննարկել նոյեմբերի 6-ին Թել-Ավիվում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովը:

Էդուարդ Նալբանդյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարեւորությունը՝ այս համատեքստում արժեւորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։

 

Անդրադարձ է կատարվել հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի եւ Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։

 

Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի Կնեսետի փոխխոսնակը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին