Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել կապերը Հայաստանի հետ - Mediamax.am

9839 դիտում

Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել կապերը Հայաստանի հետ


Էդվարդ Նալբանդյանը եւ Բենիամին Նեթանյահուն
Էդվարդ Նալբանդյանը եւ Բենիամին Նեթանյահուն

Լուսանկարը` Իսրայելի վարչապետի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իր երկիրը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Իսրայելի վարչապետն այդ մասին ասել է նոյեմբերի 7-ին՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

 

Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի եւ Հայաստանի միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ:

 

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ վերջին շրջանում հայ-իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում եւ համոզմունք է հայտնել, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան։

 

Երկկողմ օրակարգի հարցերից բացի, Նեթանյահուն եւ Նալբանդյանը խոսել են նաեւ

միջազգային կառույցներում համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:

 

Իսրայելի վարչապետը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը անդրադարձել են նաեւ Երուսաղեմում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին