Հայաստան կժամանի Մոլդովայի նախագահը - Mediamax.am

8421 դիտում

Հայաստան կժամանի Մոլդովայի նախագահը


Իգոր Դոդոնը
Իգոր Դոդոնը

Լուսանկարը` TASS


Երեւան: Մեդիամաքս: Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Իգոր Դոդոնը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի շախմատի ակադեմիա:

 

Մոլդովայի նախագահ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Մեդիամաքսը նշում է, որ Իգոր Դոդոնը, որը ռուսամետ գործիչ է համարվում,

Հայաստան է այցելում իր երկրում ներքաղաքական իրավիճակի լարման ֆոնին:

 

Մասնավորապես, հոկտեմբերի վերջին Մոլդովայի Սահմանադրական դատարանը թույլատրեց վարչապետին եւ խորհրդարանի նախագահին նշանակել նախարարներին՝ շրջանցելով նախագահին:

 

Իգոր Դոդոնը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր, որ չի մասնակցի Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին:

 

«Ես դեմ չեմ համագործակցել ԵՄ-ի հետ, սակայն ես չեմ ցանկանում, որ մեր ժողովրդին ստիպեն ընտրություն կատարել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ», - ասել էր նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին