Մոլդովայի նախագահը ցանկանում է ուսումնասիրել Հայաստանի փորձը - Mediamax.am

8183 դիտում

Մոլդովայի նախագահը ցանկանում է ուսումնասիրել Հայաստանի փորձը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական այցով Երեւան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այսօր ասել է, որ ցանկանում է ուսումնասիրել ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի փորձը, որը սերտ գործակցում է Եվրամիության հետ:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իգոր Դոդոնի առանձնազրույցը:

 

«Մենք շահագրգռված ենք բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, սերտ համագործակցության մեջ: Փոխգործակցության որեւէ սահմանափակում չունենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 

Իգոր Դոդոնը նկատել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած 25 տարիների ընթացքում սա Մոլդովայի նախագահի առաջին այցն է Հայաստան:

 

«Այս այցին մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում: Հույս ունեմ շատ մանրակրկիտ Ձեզ հետ քննարկել ձեր աշխատանքի փորձը ԵԱՏՄ շրջանակներում: Գիտեմ, որ մոտակա ժամանակներս ծրագրում եք ստորագրել Եվրոպական միության հետ համագործակցության մասին համաձայնագիր:

 

Կարծում եմ, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են՝ Մոլդովան եւ Հայաստանը, դատապարտված են լավ հարաբերություններ ունենալու բոլորի հետ՝ եւ՛ Արեւմուտքի, եւ՛ Արեւելքի: Մեզ համար՝ Մոլդովայի, ինչպես երբեւէ, արդիական է հենց ձեր փորձը»,- ասել է Իգոր Դոդոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին