Երեւանը Քիշնեւի հետ գործակցության լավ հեռանկարներ է տեսնում - Mediamax.am

9053 դիտում

Երեւանը Քիշնեւի հետ գործակցության լավ հեռանկարներ է տեսնում


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Մոլդովայի համագործակցության համար լավ հեռանկարներ կան:

«Դրա համար առկա են բոլոր պայմանները, իսկ ամենակարեւորը՝ բարեկամությունը, վստահությունը, համագործակցությունը եւ, իհարկե, ստեղծարար գործընկերությունը ամրապնդելու մեր երկրների ժողովուրդների ցանկությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ ամփոփելով պաշտոնական այցով Երեւան ժամանած՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ բանակցությունները։

 

ՀՀ նախագահն ընդգծել է, որ քննարկումների ընթացքում փոխադարձ ցանկություն է հայտնվել իրացնելու երկկողմ կապերի մեծ ներուժը:

 

«Անցած տարի Քիշնեւում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին որոշումը դիտարկում ենք որպես գործնական քայլ այդ ուղղությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Անդրադառնալով տնտեսական ոլորտում համագործակցության՝ ՀՀ նախագահն ասել է.

 

«Չնայած այն փաստին, որ Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ 2017թ․ առաջին ինն ամիսների առեւտրաշրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 33%-ով, ընդ որում՝ հայկական արտադրանքի արտահանումը՝ 2,1 անգամ, մենք չենք կարող բավարարվել դրանով, եւ անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին, որպեսզի աճի այդ միտմանը հաղորդենք կայուն բնույթ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին