Նալբանդյան. «Սպառազինությունների առեւտուրն իր սեւ կողմն ունի» - Mediamax.am

10720 դիտում

Նալբանդյան. «Սպառազինությունների առեւտուրն իր սեւ կողմն ունի»


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Իսրայելից սպառազինություններ գնելու հեռանկարը:

«Սպառազինությունների առեւտուրը բանջարեղենի առեւտուր չէ եւ նմանատիպ առեւտուրը միշտ իր սեւ կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետեւանքների։ Հայաստանի եւ Իսրայելի հարաբերություններում կարեւորն այն է, որ մենք որեւէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը անկաշկանդ քննարկում ենք եւ փորձում լուծումներ գտնել»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

 

Անդրադառնալով երկու երկրներում դեսպանություններ բացելու խնդրին՝ նախարարն ասել է, որ «Իսրայելի կողմից Հայաստանում դեսպանություն բացելուն պես Հայաստանը փոխադարձության սկզբունքով դեսպանություն կբացի Իսրայելում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին