5899 դիտում

Սարգսյանն ու Պուտինը նոյեմբերի 15-ին կհանդիպեն


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը եւ երկկողմ կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը եւ տարածաշրջանային խնդիրներին:

Նախագահները Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» բացման արարողությանը, որը նվիրված է ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Սերժ Սարգսյանը Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կծանոթանա «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսին, ինչպես նաեւ եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am