Երեւանում Իսպանիայի վիզաների կենտրոն է բացվել - Mediamax.am

29830 դիտում

Երեւանում Իսպանիայի վիզաների կենտրոն է բացվել


Լուսանկարը` thomson.co.uk


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանի Վարդանանց փողոց 14/1 հասցեում պաշտոնապես բացվել է Իսպանիայի վիզաների կենտրոնը։

Ծառայությունն իրականացնելու է BLS International-ը, որը վիզա աութսորսինգի, անձնագրային, հյուպատոսական, ատեստավորման եւ քաղաքացիական ծառայություն մատուցող ամենախոշոր ընկերություններից է աշխարհում։

 

BLS International Armenia-ի տնօրեն Լեւոն Իսրայելյանն ասել է, որ նման կենտրոնի բացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստան-Իսպանիա ուղղության մեծ պահանջարկով։

 

«Հայաստանից տարեկան 10-12 հազ. մարդ է այցելում Իսպանիա»,- ասել է նա։

 

Լեւոն Իսրայելյանը տեղեկացրել է, որ կենտրոնը տրամադրելու է միայն կարճաժամկետ վիզաներ։ Հայտերի քննման ժամկետը մինչեւ 15 օր է սահմանված։

 

«Մեր կենտրոնը հնարավորինս արագ, առանց հերթի կսպասարկի»,-հավելել է նա։

 

Ռուսաստանում Իսպանիայի պատվո հյուպատոս Իցիար Տաբոատան էլ նշել է, որ կենտրոնի բացումը կարեւոր քայլ է դեպի Իսպանիա հայերի տեղաշարժի դյուրացման համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին