Սերգեյ Մինասյանը Ռումինիայում ՀՀ նոր դեսպանն է - Mediamax.am

12928 դիտում

Սերգեյ Մինասյանը Ռումինիայում ՀՀ նոր դեսպանն է


Սերգեյ Մինասյանը
Սերգեյ Մինասյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Համլետ Գասպարյանին Ռումինիայում եւ Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նստավայրը կլինի Բուխարեստը:

 

Սերգեյ Մինասյանը ծնվել է 1977թ. ապրիլին Դիլիջանում:

 

1993-1998 թթ. սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 1998-2002 թթ.՝ գիտական թեզ պաշտպանել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում: Պատմական գիտությունների թեկնածու է, ինչպես նաեւ ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի կոչում ՀՀ ՊՆ Ազգային անվտանգության ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում: Միջազգային տարբեր դասընթացների մասնակից է:

 

2002-ից դասախոսել է Հայաստանի մի շարք բուհերում:

 

2003-2005 թթ. ղեկավարել է Հարավային Կովկասի անվտանգության եւ ինտեգրացիոն ուսումնասիրությունների գիտահետազոտական կենտրոնը:

 

2006-2009 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում եղել է գիտաշխատող:

 

2006-ից Կովկաս ինստիտուտի փոխտնօրենն է, Քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավարը:

 

Անդամակցում է փորձագիտական տարբեր ցանցերի:

 

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, վրացերեն լեզուներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին