Շարմազանովը խոսել է հայ-բելառուսական կապերի թերությունների մասին - Mediamax.am

8383 դիտում

Շարմազանովը խոսել է հայ-բելառուսական կապերի թերությունների մասին


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մաուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մաուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր ասել է, որ «վերջին տարիներին հայ-բելառուսական համագործակցությունը ստացել է նոր բովանդակություն, սակայն անելիքները դեռեւս շատ են, կան նաեւ թերություններ»:

«Առավել ակտիվ, արդյունավետ եւ համագործակցված աշխատանքի ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն, մասնավորապես՝ երկու երկրների համար զգայուն հարցերում պետք է ունենալ հստակ դիրքորոշում»,- ասել է նա հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստին:

 

ԱԺ փոխխոսնակը ընդգծել է, որ 2000թ․ ընդունված Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունված հայտարարությունում հստակ նշված է, որ ռազմաքաղաքական համագործակցությունը անդամ պետությունների միջեւ պետք է ունենա առաջնային նշանակություն երրորդ երկրների նկատմամբ։

 

Էդուարդ Շարմազանովը իր բելառուս գործընկերներին հիշեցրել է, որ 2016թ․ հոկտեմբերին երկու երկրների նախագահները ՀԱՊԿ երեւանյան համաժողովի շրջանակում ընդունել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություն:

 

«Կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու համար օր առաջ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները: Արցախը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան եւ ունի անկախ պետականություն հռչակելու նույնքան իրավունք, որքան Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը եւ մեր պարտքն է պաշտպանել այդ իրավունքը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին