ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտներ չկան - Mediamax.am

10011 դիտում

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտներ չկան


Ֆեդերիկա Մոգերինին եւ Սերժ Սարգսյանը
Ֆեդերիկա Մոգերինին եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ նոր համաձայնագրի ստորագրմանը ոչ մի խոչընդոտ այլեւս չկա, եւ այն հաստատ ստորագրվելու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան Հարեւանության գագաթաժողովի ընթացքում։

Այս մասին այսօր Մեդիամաքսին հայտնել է հավաստի աղբյուրը Եվրոպական հանձնաժողովում։

 

Աղբյուրը հայտնել է, որ ԵՄ բոլոր պետություններն արդեն լիազորել են Եվրոպական հանձնաժողովին ԵՄ-ի անունից ստորագրելու այդ փաստաթուղթը։

 

Միաժամանակ, Եվրոպական հանձնաժողովից հաստատել են, որ գագաթաժողովի ավարտական հռչակագիրը դեռեւս համաձայնեցման փուլում է, եւ «արվում է հնարավոր ամենը առկա տարաձայնությունները հարթելու համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին