ԱլԳ գագաթաժողովի հռչակագիրը համաձայնեցված է, ասել է Ռինկեւիչը - Mediamax.am

15180 դիտում

ԱլԳ գագաթաժողովի հռչակագիրը համաձայնեցված է, ասել է Ռինկեւիչը


Էդգարս Ռինկեւիչը
Էդգարս Ռինկեւիչը

Լուսանկարը` http://latvianchamber.co.uk


Երեւան: Մեդիամաքս: Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչն այսօր հայտարարել է, որ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրի տեքստը համաձայնեցվել է մասնակից բոլոր 31 երկրների հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսի հատուկ թղթակիցը Բրյուսելից, Էդգարս Ռինկեւիչը մասնավորապես ասել է.

 

«Չնայած Ռիգայի գագաթաժողովի փորձը մեզ սովորեցրել է, որ նույնիսկ այս պարագայում հնարավոր է, որ ստորագրող կողմերից մեկը վերջին պահին հրաժարվի փաստաթուղթը ստորագրելուց, սակայն այս անգամ տպավորությունս այնպիսին է, որ մեզ հաջողվել է գտնել այնպիսի ձեւակերպումներ, որոնք գոհացնում են բոլորին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին