Երեւանը ԵՄ համաձայնագրի վավերացումը ձգձգելու պատճառ չի տեսնում - Mediamax.am

16035 դիտում

Երեւանը ԵՄ համաձայնագրի վավերացումը ձգձգելու պատճառ չի տեսնում


Կարեն Նազարյանը
Կարեն Նազարյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ասել է, որ «ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի էֆեկտն ամբողջությամբ կզգացվի գալիք տարիների ընթացքում՝ կողմերի միջեւ ստանձնած հանձնառությունների հետեւողական իրագործման արդյունքում»։

 

«Առաջիկայում նախատեսվում է, որ կողմերը կսկսեն համաձայնագրի վավերացման գործընթացը: Որեւէ պատճառ չեմ տեսնում Եվրամիության կողմից այդ գործընթացը ձգձգելու համար, իսկ թե որքան կտեւի, կախված է յուրաքանչյուր երկրի ներքին ընթացակարգերից։ Ամեն դեպքում, դա կլինի մեր ուշադրության կենտրոնում»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է Կարեն Նազարյանը։

 

Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո։

 

«Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, համաձայնագրի հնարավորինս արագ կիրառումն ապահովելու նպատակով դրանով նախատեսված է համաձայնագրի ժամանակավոր կիրառման հնարավորության մասին դրույթ, որի համաձայն՝ ՀՀ կողմից վավերացվելուց եւ ԵՄ կողմից անհրաժեշտ ընթացակարգերը կատարելուց հետո համաձայնագիրը մասամբ կամ ամբողջությամբ կարող է ժամանակավորապես կիրառվել»,- ասել է Կարեն Նազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին