ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը խոսել է ատելության քարոզի վտանգների մասին - Mediamax.am

14640 դիտում

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը խոսել է ատելության քարոզի վտանգների մասին


Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Միջազգային խաղաղության եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները» խորագրով քննարկմանը:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ատելության քարոզի, անհանդուրժողականության, այլատյացության, ռասայական եւ ազգային պատկանելիության հիման վրա խտրականության դրսեւորումները պետք է միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականի արժանանան, հատկապես երբ այդ երեւույթները խթանվում են քաղաքական իշխանությունների կողմից։

 

Անդրադառնալով կրոնական ու ազգային խմբերի ներկայացուցիչների նկատմամբ Մերձավոր Արեւելքում կատարված հանցագործություններին՝ դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանն ապաստան է տրամադրել ավելի քան 22 000 փախստականների Սիրիայից։

 

Դեսպանը նաեւ կարեւորել է Հայաստանի մասնակցությունը Լիբանանում եւ Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին