Քննարկվել է Հայաստան-ԵՄ միգրացիոն ծրագրերի ընթացքը - Mediamax.am

5478 դիտում

Քննարկվել է Հայաստան-ԵՄ միգրացիոն ծրագրերի ընթացքը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Բրյուսելում հունվարի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը։

ԱԳՆ-ում նշել են, որ կողմերը քննարկել են Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակում Հայաստանում իրականացվող ծրագրերը, ուղենշել ապագա առաջնայնությունները։

 

Երկուստեք փաստվել է սահմանային կառավարման, վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման, միգրացիայի եւ զարգացման բնագավառներում հաջող նախագծերի փորձը։

 

ՀՀ պատվիրակությունը ղեկավարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը շեշտել է դեռեւս 2014-ից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի իրականացման հաջող ընթացքը, կարեւորել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին