Հայաստանն անվերապահ նվիրված է ԵԽ արժեքներին, ասել է նախագահը - Mediamax.am

8389 դիտում

Հայաստանն անվերապահ նվիրված է ԵԽ արժեքներին, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը վերահաստատում է իր անվերապահ նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության արժեքներին, «քանի որ ՀՀ-ն միասնական աշխատանք է իրականացնում՝ հանուն ժողովրդավար եւ խաղաղ Եվրոպայի համընդհանուր տեսլականի»:

«Ինձ համար իսկապես պատիվ է վերադառնալ մեր մայրցամաքում ժամանակակից ժողովրդավարության այս օրրան, որը մարդու իրավունքների առաջամարտիկի համբավ ունի: Մեծապես կարեւորում ենք մեր ընդլայնվող համագործակցությունը եւ համարում, որ Հայաստանում մշտապես ամրապնդվող ժողովրդավարությունն այդ սերտ հարաբերությունների մարմնավորումն է»,- ԵԽ «Ոսկե գրքում» գրել է Սերժ Սարգսյանը, որը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով հունվարի 23-ի երեկոյան ժամանել էր Ստրասբուրգ:

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանն էլ նախագահը նշել է, որ համագործակցության 17 տարիների ընթացքում Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում:

 

Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ երկրի ղեկավարը վերահաստատել է աջակցությունը Գլխավոր քարտուղարի տեսակետին, որ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»։

 

«Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրավունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում «չեզոքության սկզբունքով»»,- ասել է նախագահը:

 

Նախքան Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ ԵԽ մի շարք կոնվենցիաների ստորագրման արարողությանը:

 

Կողմերը, մասնավորապես, ստորագրել են` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ (վերանայված) կոնվենցիան, Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ԵԽ կոնվենցիան (2010թ. արձանագրությամբ փոփոխված), «Ֆուտբոլային խաղերի եւ մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության եւ սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» ԵԽ կոնվենցիան, «Ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիային կից՝ լրացուցիչ արձանագրությունը եւ «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին