Թուրքիան կառչած է կարծրատիպերից, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

8178 դիտում

Թուրքիան կառչած է կարծրատիպերից, ասել է Նալբանդյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է:

«Պարզ է, որ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից: Անկարան չի խորշում աղավաղել ոչ միայն պատմական փաստերը, այլեւ ներկա իրողությունները՝ այդ թվում խեղաթյուրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: Նա այդպես է մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը, որը պոպուլիզմ էր որակել Ֆրանսիայի նախագահի վերջին ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցված դրույթները:

 

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչողներին «պոպուլիստ» անվանելու փոխարեն Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից, քաջություն ցուցաբերի սեփական անցյալին առերեսվելու համար։

 

Մեդիամաքսը նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանության օրը պետք է ներառվի Ֆրանսիայի հիշարժան օրերի օրացույցում, եւ որ պետք է պայքարել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ»։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին