Թուրքիան հայտարարել է «947 ահաբեկչի» չեզոքացման մասին - Mediamax.am

3811 դիտում

Թուրքիան հայտարարել է «947 ահաբեկչի» չեզոքացման մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի Զինված ուժերը Սիրիայի Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում «չեզոքացրել են 947 ահաբեկչի»:

Այս մասին ասված է Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

 

Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին հայտարարեց հունվարի 20-ին:

 

Աֆրինում բնակվում են մոտ 1,5 մլն քրդեր եւ փախստականներ Սիրիայի այլ շրջաններից:

 

Հալեպից 65 կմ հեռավորության վրա գտնվող Աֆրինի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Անջելա Ռիշոն ասել է, որ «Ձիթենու ճյուղ» գործողության զոհ են դարձել առնվազն 150 խաղաղ բնակիչներ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին