Թրամպը հայամետ կոնգրեսական Շիֆին անվանել է «մեծագույն սուտասան» - Mediamax.am

7363 դիտում

Թրամպը հայամետ կոնգրեսական Շիֆին անվանել է «մեծագույն սուտասան»


Լուսանկարը` http://www.independent.co.uk/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպն իր թվիթերում վիրավորական արտահայտություններ է արել կոնգրեսական Ադամ Շիֆի հասցեին, որը Վաշինգթոնում հայկական լոբբիի ամենահայտնի գործիչներից մեկն է:

 

Դոնալդ Թրամպը, մասնավորապես, գրել է.

 

«Փոքրիկ Ադամ Շիֆը, ով ամեն գնով ձգտում է ավելի բարձր պաշտոնի, Վաշինգտոնի մեծագույն սուտասաններից եւ արտահոսքեր անողներից մեկն է: Ադամը դուրս է գալիս հանձնաժողովի փակ նիստից, որպեսզի անօրինական կերպով գաղտնի տեղեկատվություն հրապարակի: Նրան պետք է կանգնեցնել»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին