Քննարկվել է հայ-ամերիկյան քաղաքական երկխոսության ակտիվացումը - Mediamax.am

6327 դիտում

Քննարկվել է հայ-ամերիկյան քաղաքական երկխոսության ակտիվացումը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գոհ է հայ-ամերիկյան հարաբերությունների վերընթաց զարգացումից:

Այդ մասին երկրի ղեկավարն ասել է փետրվարի 9-ին՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ հանդիպմանը:

 

Նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը եւ զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Նախագահը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին՝ քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

 

«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են վերջին շրջանում որոշակի առաջընթաց արձանագրած տնտեսական համագործակցության զարգացմանը զուգահեռ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի ու Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության միջոցով», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին