Թուրքերը Պուտինից պահանջում են ուրարտական հուշարձանները - Mediamax.am

13265 դիտում

Թուրքերը Պուտինից պահանջում են ուրարտական հուշարձանները


Լուսանկարը` https://studfiles.net/


Երեւան: Մեդիամաքս: Նախկին թուրք նախարար Ֆարուկ Օզակը ցանկանում է երկիր վերադարձնել Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստան տեղափոխած 30 տոննա կշռող արվեստի գործերն ու 500 ձեռագրերը:

Milliet թերթը գրում է, որ Թուրքիայի բարեկարգման եւ բնակեցման նախկին նախարար եւ նախկինում «Տրաբզոնսպոր» ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆարուկ Օզակը «շուրջ ինը տարի պայքարում է այդ արժեքավոր գործերը Թուրքիա վերադարձնելու համար»:

 

«2013-2015 թթ. Օզակը տեղեկացրել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գողացված արտեֆակտների մասին, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում երկու նախագահների բանակցություններից հետո դրանք Տրապիզոն վերադարձնելու վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել: Գործընթացը դադարեցվել էր ռուսական ինքնաթիռի ոչնչացման հետեւանքով Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի պատճառով»,- գրում է թերթը:

 

«Ամենայն հավանականությամբ, մեզ պատկանող հուշարձանները գտնվում են Սանկտ Պետերբուրգի Արեւելյան ձեռագրերի ինստիտուտում: Հարյուր տարի առաջ ռուսների կողմից գողացված հուշարձանների մեջ կան ուրարտական շրջանի բազմաթիվ արժեքավոր նմուշներ եւ օսմանյան շրջանի շուրջ 200 ձեռագիր: Մենք ցանկանում ենք, որպեսզի Պուտինը վերադարձնի այն, ինչն այսքան ժամանակ պահվել է նրանց մոտ»,- հայտարարել է Ֆարուկ Օզակը:

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին