Երեւանում քննարկվել է «20 արդյունք մինչեւ 2020» փաստաթուղթը - Mediamax.am

6743 դիտում

Երեւանում քննարկվել է «20 արդյունք մինչեւ 2020» փաստաթուղթը


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում կայացել է Արեւելյան գործընկերության առաջին հարթակի շրջանակում գործող Հանրային կառավարման բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդգծել է, որ Երեւանում անցկացվող այս հանդիպումն առաջինն է՝ օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ԱլԳ վերանայված ճարտարապետության մեկնարկից հետո։

 

Փոխնախարարը նաեւ նշել է, որ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովում հաստատված «20 արդյունք մինչեւ 2020» փաստաթուղթը նոր ուղենիշն է, որ մոտակա տարիներին առաջնորդելու է գործընկերության համատեղ օրակարգի ձեւաչափում ընթացող բոլոր գործընթացները:

 

Խոսելով ՀՀ-ԵՄ կապերի մասին՝ Կարեն Նազարյանը նշել է, որ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի դրույթների արդյունավետ իրագործումը մեծ նշանակություն կունենա Հայաստանի հանրության եւ կառավարության հետագա գործունեության համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին