Հայաստանի ԱԳՆ-ն Twiplomacy-ի 19-րդ հորիզոնականում է - Mediamax.am

6318 դիտում

Հայաստանի ԱԳՆ-ն Twiplomacy-ի 19-րդ հորիզոնականում է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան պաշտոնական էջը Twiplomacy-ի ցանկում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը։

 

Twiplomacy կայքը հետազոտում է Թվիթերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից։

 

Հայաստանի ԱԳՆ-ն Թվիթերին միացել է 2012թ. մարտին եւ այսօր ունի ավելի քան 33 հազար հետեւորդ։

Դիվանագիտությունը՝ 140 նիշով

Twiplomacy-ի լավագույն 50 օգտատերերի ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, երկրորդը՝ Եվրոպական միության պաշտոնական էջը։ Լավագույն եռյակը եզրափակում է Միացյալ Թագավորության էջը։

 

Բուլղարիայի եւ Սինգապուրի արտգործնախարարությունների պաշտոնական թվիթերյան էջերը զբաղեցրել են վերջին հորիզոնականները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին