Պուտինը, Էրդողանը եւ C-400-ը - Mediamax.am

7566 դիտում

Պուտինը, Էրդողանը եւ C-400-ը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերը Թուրքիային մատակարարելու թեման շոշափվել է ապրիլի 3-ին Թուրքիայում` Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ներկայացնում ենք մեջբերումներ այս թեմայով Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների պատասխաններից:

 

Էրդողան

 

«Այս որոշումը (С-400-ը ձեռք բերելու մասին-խմբ.) ընդունվել է ինքնուրույն՝ Թուրքիայի կողմից: Այս հարցում մեր սիրելի ընկերները, Ռուսաստանի Դաշնությունը դրական արձագանքեցին մեր այս պահանջին, եւ ի վերջո, մենք ստորագրեցինք С-400-ների ձեռք բերման վերաբերյալ համաձայնագիրը, եւ գործընթացն ավարտված է: Այժմ շարունակվում է այդ հրթիռների արտադրման գործընթացը: Հարկ է նաեւ նշել, որ ռուսական կողմը կրճատել է այդ հրթիռները մեր երկիր մատակարարելու ժամկետները»:

 

Պուտին

 

«Ինչ վերաբերում է С-400-ների մատակարարման ժամկետների կրճատմանը, ապա մենք դա արել ենք մեր թուրք գործընկերների եւ բարեկամների խնդրանքով: Մենք արագացրել ենք արտադրությունը եւ պայմանավորածություն ձեռք բերել գների շուրջ, ինչը շատ կարեւոր է»:

 

***

 

Մամուլի ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինը նաեւ արել է հետեւալ հայտարարությունը:

 

«Թուրքիան մեզ համար առաջնահերթ եւ շատ հուսալի գործընկեր է: Սա վերաբերում է նաեւ մի շարք խոշոր տարածաշրջանային խնդիրների շուրջ մեր պայմանավորվածությունների կատարմանը, որոնց մենք առերեսվում ենք եւ որոնց կարգավորմամբ շահագրգռված ենք: Չեմ տեսնում որեւէ խնդիր, որը կխոչընդոտի Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին