Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՊՀ գործընկերներին - Mediamax.am

7286 դիտում

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՊՀ գործընկերներին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Մինսկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

ԱԳՆ-ում նշել են, որ նախարարները հավանության են արժանացրել ԱՊՀ երկրների փոխգործակցության զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի որոշումների նախագծեր:

 

Նիստի մասնակիցներն անդրադարձել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրին, որի նպատակն է երիտասարդներին ներգրավել ԱՊՀ մասնակից երկրների առջեւ ծառացած խնդիրների լուծման մեջ։

 

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը կգումարվի 2018թ. սեպտեմբերին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին