Լավրովը՝ Հայաստան-ԵՄ կապերի եւ «կեղծ ընտրության» մասին - Mediamax.am

7343 դիտում

Լավրովը՝ Հայաստան-ԵՄ կապերի եւ «կեղծ ընտրության» մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «Հայաստանն իր օրինակով ապացուցում է, որ ամենեւին անիմաստ չէ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով»:

Լավրովն այդ մասին ասել է՝ Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հարց ու պատասխանի մեջ:

 

«Չի կարելի հետխորհրդային երկրներին դնել կեղծ ընտրության առջեւ՝ կամ Արեւմտուտքի, կամ՝ Ռուսաստանի հետ: Դա չափազանց քաղաքականացված մոտեցում է: Կարծում եմ, ճիշտ ուղղությամբ քայլ էր այն, որ Հայաստանը պնդեց Եվրամիության հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք ճանաչում են նրա իրավունքներն ու պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում:

 

Որպեսզի չոտնահարվեն Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի այլ մասնակիցների իրավունքները, Եվրամիությունը պետք է հրաժարվի «կամ-կամ»-ի տրամաբանությունից, որը բերեց 2014 թվականի Ուկրաինայի իրադարձություններին: Դա հավասարազոր է նրան, որ ժողովրդից գողանան իր բոլոր հարեւանների հետ հարաբերությունները լիարժեք զարգացնելու հնարավորությունը», - ասել է Սերգեյ Լավրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին