Դիտորդներ. Ադրբեջանում արդար ընտրություններն «անհնարին են» - Mediamax.am

5668 դիտում

Դիտորդներ. Ադրբեջանում արդար ընտրություններն «անհնարին են»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Միջազգային դիտորդական առաքելությունն այսօր հայտարարել է, որ ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններն անցել են «սահմանափակված քաղաքական մթնոլորտում եւ այնպիսի օրենքներով, որոնք կրճատում են ժողովրդավարական ընտրությունների պարտադիր նախապայման հանդիսացող հիմնարար իրավունքներն ու ազատությունները»:

«Այս ֆոնին, այդ թվում ԶԼՄ-ներում բազմակարծության բացակայության պայմաններում, ընտրություններում չկար իրական մրցակցություն: Մյուս թեկնածուները խուսափում էին ուղղակիորեն մրցել գործող նախագահի հետ կամ քննադատել նրան»,- ասված է միջազգային դիտորդների նախնական հայտարարության մեջ:

 

«Քվեարկության օրը մենք արձանագրել ենք օրենքով սահմանված պարտադիր ընթացակարգերի համատարած անտեսում, թափանցիկության բացակայություն, նաեւ մի շարք լուրջ ընտրախախտումներ, այդ թվում՝ քվեաթերթիկների լցոնման դեպքեր: Քվեների հաշվարկը բացասական է գնահատվել ընտրատեղամասերի ավելի քան կեսում` հիմնականում դիտավորյալ կեղծիքների եւ օրենքով սահմանված ընթացակարգերի անտեսման պատճառով»,- նշել են դիտորդները:

 

«Պետք է հաշվի առնենք, որ այնպիսի քաղաքական մթնոլորտում, որում խախտվում են ժողովրդավարական սկզբունքները եւ օրենքի գերակայությունը չի գործում, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն անհնարին է», - ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության ղեկավար Վիորել Ռայսարդ Բադեան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին