Վահագն Մելիքյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար - Mediamax.am

8572 դիտում

Վահագն Մելիքյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար


Վահագն Մելիքյանը
Վահագն Մելիքյանը

Լուսանկարը` http://asbarez.com/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Մելիքյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։

2015թ. մարտից մինչեւ 2018 թ. մայիսը Վահագն Մելիքյանը Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալն էր:

 

Մեդիամաքսը նշում է, որ Վահագն Մելիքյանը Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից է: 

 

Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանի պաշտոնները, երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին