Մնացականյանը Լավրովի հրավերով կմեկնի Մոսկվա - Mediamax.am

5293 դիտում

Մնացականյանը Լավրովի հրավերով կմեկնի Մոսկվա


Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարները վերահաստատել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների առավել ընդլայնման եւ խորացման շարունակականության ուղղությամբ շահագրգռվածությունը:

 

Հեռախոսազրույցի ընթացքում կարեւորվել է մայիսի 14-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած բովանդակային երկխոսությունը։

 

 

Հայ-ռուսաստանյան օրակարգի առավել հանգամանալից քննարկման, հարաբերություններն առաջ մղելու նպատակով Զոհրաբ Մնացականյանն ընդունել է մոտ ապագայում Մոսկվա այցելելու Սերգեյ Լավրովի հրավերը։

 

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նա ընդգծել է, որ գործընթացի հաջողության համար կարեւոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին