ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել Երեւանի հետ քաղաքական երկխոսությունը - Mediamax.am

5553 դիտում

ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել Երեւանի հետ քաղաքական երկխոսությունը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի գործընկերության եւ համագործակցային անվտանգության կոմիտե - Հայաստան ձեւաչափով նիստը:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նիստում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման 2017թ. գնահատման զեկույցը:

 

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ներկայացնելով հայաստանյան քաղաքական վերջին զարգացումները, շեշտել է, որ ՀՀ արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերակայությունները մնում են անփոփոխ, եւ Հայաստանը հանձնառու է իր ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների իրականացմանը։ 

 

Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության եւ ԵԱՏՄ անդամ, միաժամանակ համագործակցություն է ծավալում Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ:

 

Նախքան նիստը Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերը: 

 

Նա բարձր է գնահատել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունն ԱԳԳԾ շրջանակում, շնորհակալություն հայտնել Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի շարունակական ներդրման համար: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին