Ներկայացվել են Ամերիկայի հայկական համագումարի ծրագրերը - Mediamax.am

2268 դիտում

Ներկայացվել են Ամերիկայի հայկական համագումարի ծրագրերը


Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի եւ Վան Գրիգորյանի գլխավորությամբ։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը՝ ընդգծելով կազմակերպության ակտիվ դերակատարումն ԱՄՆ հայ համայնքային կյանքում:

 

Պատվիրակության անդամներն էլ նախարարին ներկայացրել են Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները:

 

Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության խորացման ուղղությամբ գործադրվող ջանքերը, համահայկական նշանակության ծրագրերի իրականացման հեռանկարները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին