Հայաստանն ընտրվել է ECOSOC-ի անդամ - Mediamax.am

3674 դիտում

Հայաստանն ընտրվել է ECOSOC-ի անդամ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանը երեք տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։

ECOSOC-ը համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի եւ հիմնադրամների եւ տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական եւ հարակից ոլորտներում։

 

ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառույցին անդամակցում է 54 երկիր։

 

Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական եւ սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականության մշակման նպատակով անդամ-երկրներին եւ ՄԱԿ-ի համակարգին ուղղված համապատասխան խորհրդատվության տրամադրման համար։

 

Հայաստանը Տնտեսական եւ սոցիալական խորհրդի անդամ է ընտրվում երկրորդ անդամ (առաջին անգամ՝ 2004-2006 թթ.)՝ վերահաստատելով կայուն զարգացմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու եւ Խորհրդի աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին