Փաշինյանը պատմել է Պուտինի հետ իր հարաբերությունների մասին - Mediamax.am

4687 դիտում

Փաշինյանը պատմել է Պուտինի հետ իր հարաբերությունների մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «լավ եւ ուղիղ հարաբերություններ» ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Եվ այդ հարաբերությունները ձեւավորվել են առաջին րոպեներից: Մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան: Մենք ամեն ինչ ուղիղ ենք քննարկում, բոլոր հարցերը ուղիղ ենք դնում, ուղիղ էլ պատասխանում ենք դրանց: Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է: Որքան հասկանում եմ, նրան շատ հարմար է շփման այդ ոճը եւ, անկեղծ ասած, ինձ էլ է այն շատ հարմար: Մեր հարաբերությունները զարգանում են շատ արագ եւ շատ կառուցողական», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդրահարույց հարցեր չկան:

 

«Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան պետություններ են: Շատ դեպքերում մեր շահերը համընկնում են, բայց կարող են լինել որոշակի կետեր, որտեղ կարող են եւ չհամընկնել: Կարեւորն այն մթնոլորտն է, որում մենք քննարկելու ենք այդ հարցերը:

 

Ես միշտ ասել եմ, որ մենք ավելի արդյունավետ հարաբերություններ կունենանք, քան եղել է նախկինում: Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հանդիպմանը մենք ընդհանրապես խնդրահարույց հարցեր չենք ունեցել: Կային հարցեր, որոնք տեղում լուծվեցին: Այլ հարցերը մենք պարզապես պայմանավորվեցինք ավելի մանրամասն քննարկել», - ասել է Հայաստանի վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին