Եվրախորհրդարանի պատգամավորները կգնահատեն ՀՀ-ԵՄ կապերը - Mediamax.am

2811 դիտում

Եվրախորհրդարանի պատգամավորները կգնահատեն ՀՀ-ԵՄ կապերը


Լուսանկարը` https://www.theepochtimes.com


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը հունիսի 18-ին կժամանի Հայաստան՝ գնահատելու ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ներկա փուլը եւ բարեփոխումներին ուղղված ջանքերը՝ ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին համաձայնության քվե տալուն ընդառաջ։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունում նշել են, որ ինը հոգուց բաղկացած պատվիրակությունը գլխավորելու է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը։ 

 

 

«Այս պահը հատկանշական է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման տեսանկյունից: Հայաստանի քաղաքացիները բարձր ակնկալիքներ ունեն: Նրանք ցանկանում են ականատես լինել առանցքային բարեփոխումների իրականացմանը: Եվրախորհրդարանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ քաղաքացիների ձգտմանը, այդ պատճառով էլ մենք պատրաստվում ենք հանդիպել Հայաստանի ղեկավարության եւ քաղաքացիական հասարակության հետ՝ նախքան ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի վերաբերյալ ամփոփիչ քվեարկությունը»,- այցի նախօրեին ասել է Դեյվիդ Մքալիսթերը:

 

Եվրախորհրդարանի ամփոփիչ քվեարկությունը տեղի կունենա հուլիսին Ստրասբուրգում:

 

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները մայիսի 16-ին ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն էին տվել «Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության  համաձայնագրին»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին