Մնացականյանը խոսել է համայնքային կառույցների կարեւորության մասին - Mediamax.am

2124 դիտում

Մնացականյանը խոսել է համայնքային կառույցների կարեւորության մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում ասել է, որ ուժեղ համայնքային կառույցները հանդիսանում են Հայաստանի կայուն զարգացման հիմնասյուներից մեկը։

Այս մասին նա ասել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եվրոպական տնօրեն Նիկոլա Դավիդյանի հետ հանդիպմանը:

 

Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Արտգործնախարարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը հայկական հոգեւոր, մշակութային, կրթական կյանքում:

 

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հարցում հայկական կառույցների դերակատարությանը։

 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաեւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ, քննարկել համահայկական օրակարգի առաջմղմանն ուղղված քայլեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին