Երեւանը Մինսկին ասել է՝ գործընկերները չեն վտանգում խաղաղությունը - Mediamax.am

7131 դիտում

Երեւանը Մինսկին ասել է՝ գործընկերները չեն վտանգում խաղաղությունը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մինսկում հանդիպել է Բելառուսի գործընկերոջը՝ Վլադիմիր Մակեյին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ գործընկեր երկրները պետք է ձեռնպահ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել խաղաղության մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձեւաչափի բնականոն աշխատանքը։

 

 

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար։ 

 

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Մակեյին Մինսկում Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար։ Նա շեշտել է, որ այս ձեւաչափում համագործակցությունը գալիս է լրացնելու Հայաստանի ու Բելառուսի միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին