ՀՀ-ն կխորացնի ՄԱԿ-ի հետ գործակցությունը նորարարության ոլորտում - Mediamax.am

3065 դիտում

ՀՀ-ն կխորացնի ՄԱԿ-ի հետ գործակցությունը նորարարության ոլորտում


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունը՝ նոր գաղափարների եւ ստեղծարարության գործում։

ԱԳՆ փոխանցմամբ՝ այս մասին Զոհրաբ Մնացականյանը նշել է հուլիսի 17-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած «Նորարարությունը, հանրօգուտ ներդրումները եւ Կայուն զարգացման նպատակները, որպես բարեփոխումների խթանման գործիք» խորագրով քննարկմանը։

 

 

Միջոցառումը նվիրված էր Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ Հայաստանի փորձին՝ հիմնված նորարարությունների եւ մասնավոր հատվածի հետ գործընկերության վրա։ 

 

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նորարարական ոլորտը կարեւոր նշանակություն ունի տարբեր շահառուների համախմբման միջոցով՝ զարգացման ծրագրերին լավագույն լուծումներ մշակելու գործում։ 

 

Հայաստանի պարագայում արդեն իսկ առկա են կարեւոր նախաձեռնություններ, որոնք հաջողություն են արձանագրել այդ ուղղությամբ՝ «Թումո», ՍՄԱՐԹ կենտրոն, Dasaran.am եւ այլն: 

 

Նախարարի խոսքով՝ կայուն զարգացման նպատակների ամբողջ հայեցակարգը կառուցված է նորարարական գաղափարների վրա՝ կայուն զարգացում ապահովելով դրանք ներդնող երկրներին։ 

 

«Սա այն է, ինչին մենք ձգտում ենք»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին