Վաղ է խոսել նոր խոշոր ներդրումների մասին, ասել է Ռիչարդ Միլսը - Mediamax.am

3582 դիտում

Վաղ է խոսել նոր խոշոր ներդրումների մասին, ասել է Ռիչարդ Միլսը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ասել է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանում նոր ամերիկյան խոշոր ներդրումների մասին:

Այսօր զրուցելով լրագրողների հետ, ամերիկացի դիվանագետն ասել է, որ կոռուպցիան եւ բիզնեսի համար հավասար մրցակցային պայմանները ամերիկյան ներդրումների ներգրավման գլխավոր խոչընդոտներն էին:

 

«ԱՄՆ-ում ողջունում են Հայաստանի կառավարության ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ հավասար պայմանների ապահովման ուղղությամբ: Սակայն դեռ վաղ է հայտարարել նոր մեծ ներդրումների մասին: 

 

ԱՄՆ գործարար շրջանակների կողմից նկատում ենք մեծ հետաքրքրություն Հայաստանի ներդրումային հնարավորությունների հանդեպ: Բայց նրանք նաեւ ցանկանում են տեսնել, թե արդյո՞ք կառավարությունը որոշակի հստակ քայլեր կձեռնարկի, արդյո՞ք կոռուպցիոն մեղադրանքների հետաքննությունը կընթանա արդար կերպով եւ օրենքի տառին համապատասխան:

 

Նրանք նաեւ ցանկանում են տեսնել, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում արտասահմանյան եւ տեղական ընկերություններին: Նրանք նաեւ հետեւում են «Լիդիան» ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին, որպեսզի տեսնեն, թե ինչպես է կառավարությունը լուծում այդ զգայուն եւ հակասական խնդիրները եւ արդյո՞ք այդ գործընթացում «Լիդիան»-ը արդար վերաբերմունքի կարժանանա», - ասել է ԱՄՆ դեսպանը՝ նկատելով, որ վստահում է ՀՀ կառավարության որդեգրած ուղուն եւ ապագային նայում է վստահությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին