ՄԱԿ-ը կաջակցի Հայաստանի հետագա զարգացմանը, ասել է Գուտերեշը - Mediamax.am

4491 դիտում

ՄԱԿ-ը կաջակցի Հայաստանի հետագա զարգացմանը, ասել է Գուտերեշը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը՝ երկրի համար կարեւորություն ներկայացնող ասպարեզներում։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Անտոնիու Գուտերեշն այս մասին նշել է հուլիսի 18-ին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում հանդիպմանը:

 

ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ կառավարության մեծ շահագրգռվածությունը՝ ավելի հարստացնելու համատեղ օրակարգը:

 

 

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է արտահերթ ընտրությունների կազմակերպման գործում Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հետ։

 

Անտոնիու Գուտերեշը վերահաստատել է, որ այս առումով եւս Հայաստանը կարող է հիմնվել ՄԱԿ-ի փորձառության ու աջակցության վրա։

 

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարարը նշել է, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին