Հայ-ռուսական հարաբերությունները կքննարկվեն Երեւանում - Mediamax.am

6874 դիտում

Հայ-ռուսական հարաբերությունները կքննարկվեն Երեւանում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: The Armenian Interest վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 20-ին Երեւանում կկայանա «Հայաստան եւ Ռուսաստան. իրականություն, խնդիրներ եւ հնարավորություններ» համաժողովը:

Համաժողովի ընթացքում երեք նիստ կանցկացվի`

 

«Քաղաքական երկխոսություն. խնդիրներ եւ հնարավորություններ»;

 

«Անվտանգության եւ ռազմատեխնիկական համագործակցության խնդիրները»;

 

«Հասարակական դիվանագիտության եւ տեղեկատվության փոխանակման պակաս հայ-ռուսական հարաբերություններում»:

 

Համաժողովին կմասնակցեն փորձագետներ Հայաստանից եւ Ռուսաստանից: 

 

Ռուս մասնակիցների շարքում են՝ «Եվրասիական ռազմավարություններ ՄԳԻՄՕ քնոալթինգ» գործակալության տնօրեն, «Վալդայ» ակումբի ծրագրերի տնօրեն Անդրեյ Սուշենցովը, Միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի փորձագետներ Սերգեյ Մարկեդոնովը եւ Նիկիտա Մենդոկովիչը, «Новый оборонный заказ» ամսագրի գլխավոր խմբագիր Լեոնիդ Ներսեսյանն ու Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի դոցենտ Դմիտրի Օֆիցերով-Բելսկին:

 

Համաժողովի կմեկնարկի հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Radisson Blu հյուրանոցում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին