Եվրամիությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին - Mediamax.am

5455 դիտում

Եվրամիությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին


Կատարինա Մատերնովան
Կատարինա Մատերնովան

Լուսանկարը` https://euractiv.sk


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին, Երեւանում ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:

Այցի ընթացքում նա ընդգծել է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա  հարաբերությունների խորացման կարեւորությունը:

 

Գլխավոր տնօրենի տեղակալի այցելությունը նոր կառավարության ձեւավորումից հետո Եվրահանձնաժողովի բարձր մակարդակի առաջին այցելությունն է Հայաստան:

 

«ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի պայմանական կիրարկման մեկնարկից՝ հունիսից 1-ից ի վեր Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ավելի սերտ են դարձել, քան երբեւէ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել կառավարության բարեփոխումների օրակարգին եւ կշարունակի ՀՀ կառավարության հետ միասին աշխատել՝ լավագույն կերպով համապատասխանելու ՀՀ քաղաքացիների հույսերին ու ակնկալիքներին: Վերջին հարցումների համաձայն երկրի քաղաքացիների 80 տոկոսը դրական է գնահատում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները: ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերն ու հիմնական դոնորն է, որի աջակցության ծավալը տարիների ընթացքում ավելանում է. 2018 թվականի դրությամբ զուտ երկկողմ աջակցությունը կազմում է 46 միլիոն եվրո», - ասել է Կատարինա Մատերնովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին