«Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ», ասել է Լավրովը - Mediamax.am

6587 դիտում

«Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ», ասել է Լավրովը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է այն փաստով, որ «Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ»:

ՏԱՍՍ-ի հաղորդագրության համաձայն, Լավրովը այդ մասին ասել է ՄԳԻՄՈ-ի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը:

 

«Առաջիկայում նախատեսվում է երկու երկրների ղեկավարների հերթական հանդիպումը: Կարեւոր կլինի տեսնել, թե ինչպես է Հայաստանի նոր առաջնորդը գնահատում իր երկրում տիրող իրավիճակի զարգացման հեռանկարները: Մենք անտարբեր չենք, թե ինչպիսին են այս իրավիճակում հանրապետության պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջեւ: Մենք ելնում ենք նրանից, որ այդ պարտավորությունները գործում են եւ դրանք պետք է իրագործել ամբողջ ծավալով:

 

Այդ թվում՝ մեր ընդհանուր կազմակերպության հեղինակության ամրապնդման առումով», - ասել է Լավրովը: 

 

«Մենք մտահոգված ենք, որ իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ, մասնավորապես, հետաքննվում են տաս տարվա վաղեմության իրադարձությունները, տեղի են ունենում ձերբակալություններ: Մենք դա Հայաստանի ներքին գործն ենք համարում: Եվ ուզում ենք, որ այդ ներքին գործերը մնան օրենքի եւ Սահմանադրության ամուր հիմքերի վրա, ինչպես նաեւ արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարար խնդիրների վրա», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը: 

 

«Մենք ուշադիր հետեւում էինք իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանում արդեն այն սահմանադրական նորմի ուժի մեջ մտնելուց հետո, որի համաձայն բոլոր հիմնական լիազորությունները փոխանցվում են երկրի խորհրդարանի կողմից ընտրված վարչապետին: Մենք չենք արել որեւէ քայլեր կամ հայտարարություններ, որոնք կարելի էր փորձել անգամ մեկնաբանել որպես միջամտություն ներքին գործերին: Չեմ կարող ասել, թե մնացած դերակատարները նույն կերպ էին վարվում», - ասել է Լավրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին